Թմրանյութ օգտագործողների նկատմամբ պետք է դրսևորենք մարդասիրական մոտեցում, իսկ իրացնողների նկատմամբ՝ հայտարարենք անկոտրում պայքար. Կվիրիկաշվիլի
Թմրանյութ օգտագործողների նկատմամբ պետք է դրսևորենք մարդասիրական մոտեցում, իսկ իրացնողների նկատմամբ՝ հայտարարենք անկոտրում պայքար. Կվիրիկաշվիլի

Մեկ բան պարզ է, առկա թմրաքաղաքականությունը ոչ ոքի համար ընդունելի չէ,- այս մասին հայտարարել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Նրա խոսքով, ակնհայտ է, որ անհրաժեշտ են փոփոխություններ և, որ թմրանյութ օգտագործող մարդկանց նկատմամբ մարդասիրական մոտեցումն արդարացրել է բազմաթիվ երկրներում:

«Օգտագործողների նկատմամբ մարդասիրական մոտեցումներն արդարացրել են բազմաթիվ երկրներում, սակայն ոչ մի դեպքում սա չպետք է շփոթել թմրանյութի ժողովրդականացման հետ: Սա անընդունելի է, իսկ թմրանյութ իրացնողների նկատմամբ պետք է հայտարարենք անկոտրում պայքար»,- հայտարարել է վարչապետը:

Նրա խոսքով, նշված հարցը ակտիվ քննարկվում է թիմում, դրա հետ մեկտեղ առողջ ապրելակերպի հաստատման նպատակով նախատեսված են կոնկրետ քայլեր: