Օգոստոսի պատերազմի հետաքննությունը շարժվում է առաջ և կհասնի իր տրամաբանական ավարտին. Փաքիսո Մոչոչոկո
Հաագայի դատարանի դատախազական գրասենյակի ներկայացուցիչ Փաքիսո Մոչոչոկոն հայտարարում է, որ Օգոստոսի պատերազմի գործով հետաքննություն է ընթանում ինտենսիվ ռեժիմում: Ինչպես նա հայտարարել է Թբիլիսիում, միջազգային դատարանի բարձր մակարդակի շրջանային կոնֆերանսին, հետաքննության ավարտի մասին դեռևս մեկնաբանություն չի կարող անել:
«Հետաքննության գործընթացն իրականացվում է փուլ առ փուլ: Այս պահին վերլուծում ենք այն տեղեկություն, որը հավաքել ենք այս ժամանակահատվածում: Միևնույն ժամանակ, հանդիպում ենք վկաներին և ստուգում ստացված տեղեկությունը, մենք շարժվում ենք առաջ և այս հետաքննությունը կհասնի իր տրամաբանական ավարտին, եթե իհարկե, ապացույցները մեզ կտան դրա հնարավորություն»,- նշել է Փաքիսո Մոչոչոկոն:
Փաքիսո Մոչոչոկոն նշում է, որ միջազգային դատարանը շարունակում է ջանքերը, որպեսզի հետաքննության գործընթացում ապահովի Ռուսաստանի ներգրավվածությունը, սակայն դեռևս ապարդյուն: