Օգոստոսի 12-ի գիշերվանից մինչև կեսօր Արևելյան Վրաստանի շրջանների մեծ մասում սպասվում է անձրև, ամպրոպ, հնարավոր է կարկուտ և ուժեղ քամի
Օգոստոսի 12-ի գիշերվանից մինչև օրվա երկրորդ կեսը Արևելյան Վրաստանի շրջանների մեծ մասում սպասվում են կարճատև անձրևներ, որոշ տեղերում՝ ուժեղ, կայծակով, հնարավոր է կարկուտ և ուժեղ քամի, – այս մասին տեղեկատվություն է տարածել Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ սպասվող տեղումները կարող են առաջացնել Արևելյան Վրաստանի փոքր գետերի վրա ջրհեղեղներ, իսկ բլրոտ և լեռնային շրջաններում՝ սողանքների սկիզբ կամ ակտիվացում։
Նրանց կարծիքով՝ սպառնալիքի մակարդակը միջին է։