Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ի գիշերը և մարտի 1-2-ը Վրաստանում, ըստ օդերևութաբանների կանխատեսումների, էապես կնվազի
Վրաստանում փետրվարի 28-ին, մարտի 1-2-ի գիշերը սպասվում է օդի ջերմաստիճանի զգալի անկում։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ օդի ջերմաստիճանը Արեւմտյան Վրաստանի ցածրադիր գոտիներում կնվազի մինչեւ -5, -10 աստիճան, Արեւելյան Վրաստանի հարթավայրային շրջաններում՝ մինչեւ -7, -12, երկրի լեռնային շրջաններում՝ մինչեւ -13, -18, իսկ բարձրլեռնային գոտում՝ մինչեւ -18, -23 աստիճան:
Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ Արևմտյան Վրաստանի ճանապարհներին կպահպանվեն դժվարին օդերևութաբանական պայմանները՝ ճանապարհների մերկասառույց, էլեկտրահաղորդման գծերի սառցակալում և ձնահյուսի վտանգ երկրի բարձր լեռնային գոտիներում։
«Առատ ձյան, վատ տեսանելիության, բքի, տեղ-տեղ մերկասառույցի և ավտոճանապարհների առանձին հատվածներում ձնահյուսի վտանգի պատճառով հնարավոր է սահմանափակվի երթևեկությունը։ Կոլխիդյան հարթավայրում գիշերային օդի ջերմաստիճանը, որը իջնում է մինչև -5 կամ -10 աստիճան Ցելսիուս, կարող է վնասել ցիտրուսային մշակաբույսերը: Սպառնալիքի մակարդակը բարձր է»,- ասվում է զեկույցում։