Օդեսայի օդային հարձակման հետևանքով զոհվածների թիվն մեծացել է, մարտի 3-ը սգո օր է հայտարարվել

16:50, 02.03.2024

Օդեսայում մարտի 3-ը սգո օր է հայտարարվել։ Օդեսայի շրջանի վարչակազմը համապատասխան որոշում է կայացրել Ռուսաստանի կողմից իրականացված հարվածի պատճառով, որը, ըստ վերջին տեղեկությունների, չորս մարդու կյանք է խլել։ Մահացածների թվում կա երեք տարեկան երեխա։

Առնվազն ութ մարդ վիրավորվել է։

Ռուսաստանն այսօր առավոտյան հարձակում է իրականացրել քաղաքի վրա։ Ուկրաինայի տարածք մտնող անօդաչու թռչող սարքը Օդեսայում մխրճվել է բնակելի շենքի մեջ, ինչի հետևանքով տան մի մասը փլուզվել է։ Փրկարարները դեռ փնտրում են փլատակների տակ մնացած մարդկանց։ Նրանց արդեն հաջողվել է տարհանել հինգ վիրավորի։

Նմանատիպ