Օդերևույթաբանները այս շաբաթվանից սպասում են ջերմաստիճանի անկում և սառնամանիքներ
Օդերևույթաբանները դեկտեմբերի 27-ից կանխատեսում են սառնամանիքներ:
Ինչպես առաջին ալիքին ասել է միջավայրի ազգային գործակալության կարճատև կանխատեսումների վարչության պետ, Դոդո Գվազավան, ընթացիկ շաբաթ սպասվում է ջերմաստիճանի անկում: Իսկ ձյուն սպասվում է միայն դեկտեմբերի 31-ին Սվանեթիում:
«Ընթացիկ շաբաթ սպասվում է ջերմաստիճանի անկում: Հնարավոր է Վրաստանի որոշ շրջաններում լինեն տեղումներ, իսկ որոշ շրջաններում ձյուն: Դեկտեմբերի 31-ին ձյուն է սպասվում նաև Սվանեթիում»,-հայտարարել է Գվազավան:
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա օդերևույթաբանները Թբիլիսիում գիշերվա ժամերին նույնպես սպասում են սառնամանիք, ցերեկը կանխատեսվում է 5-6 աստիճան տաքություն:
Հեղինակ -
Edgar Barsegyan