Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ մարտի 31-ին Վրաստանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, որոշ շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում

15:14, 30.03.2025

Վրաստանում մարտի 31-ին սպասվում է  անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում սպասվում են հորդառատ անձրևներ և հնարավոր է քամու կարճատև ուժգնացում, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

«Սպասվող անձրևները կարող են առաջացնել գետերում ջրի մակարդակի զգալի բարձրացում, իսկ փոքր գետերում՝ հեղեղումներ: Երկրի բարձր լեռնային շրջաններում կարող են ձևավորվել ձնահյուսեր, իսկ լեռնոտ և լեռնային շրջաններում՝ սողանքներ և սելավներ (վտանգի մակարդակը՝ միջին)»,- ասված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրության մեջ։

Նմանատիպ