Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ հուլիսի 21-23-ը արևելյան Վրաստանում օդի ջերմաստիճանը կհասնի 38-40 աստիճանի

15:30, 18.07.2025

Սինոփտիկների տվյալներով՝ հուլիսի 21-23-ին արևելյան Վրաստանում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի բարձրացում։

Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդմամբ՝ հարթավայրերում օդի ջերմաստիճանը կարող է հասնել 38-40 աստիճանի, իսկ լեռնային շրջաններում՝ 34-36 աստիճանի։

«Սպասվող բարձր ջերմաստիճանը նպաստում է ջերմային սթրեսին և անտառային հրդեհների ռիսկի բարձրացմանը», – նշվում է գործակալության հայտարարության մեջ։

Նմանատիպ