Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ օգոստոսի 1-ի և 2-ի երեկոյան և գիշերը Վրաստանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

13:49, 01.08.2025

Ըստ Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկության՝ բարձր ջերմաստիճանի ֆոնին, օգոստոսի 1-ի և 2-ի երեկոյան և գիշերային ժամերին Վրաստանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

«Օգոստոսի 1-ի և 2-ի երեկոյան և գիշերային ժամերին, բարձր ջերմաստիճանի պայմաններում, Վրաստանում սպասվում է կարճատև անձրև ամպրոպով, Արևմտյան Վրաստանի հյուսիսային լեռնային շրջաններում և Արևելյան Վրաստանում տեղ-տեղ ուժեղ։ Հնարավոր է կարկուտ և ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում։

Սպասվող տեղումները կարող են փոքր գետերում առաջացնել ջրհեղեղներ, իսկ բլրալեռնային և լեռնային գոտիներում՝ սողանքային և հեղեղային գործընթացների առաջացում կամ ակտիվացում (վտանգի մակարդակը՝ միջին)», – նշված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկագրում։

Նմանատիպ