Բնապահպանության ազգային գործակալության տեղեկությամբ, Վրաստանում օրվա երկրորդ կեսին սպասվում է եղանակի բարելավում: Այս մասին Առաջին ալիքին հայտնել է Բնապահպանության ազգային գործակալության կանխատեսումների կառավարման վարչության ղեկավար Սվետլանա Նիորաձեն:
Նրա խոսքով, նախորդ գիշեր Թբիլիսիում նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է +4 աստիճան: Թբիլիսիի մասշտաբով, հյուսիս-արևմուտքից փչում է ուժեղ քամի: Օրվա ընթացքում քամին կթուլանա և արդեն վերջում՝ կդադարի:
Այս պահի դրությամբ, առատ տեղումներ են միայն Գուդաուրի-Կոբի հատվածում:
«Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով, Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է երթևեկությունը»,- հայտարարում են Բնապահպանության ազգային գործակալությունում: