Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ հուլիսի 18-19-ը արևելյան Վրաստանում սպասվում է անձրևոտ եղանակ, հնարավոր է կարկուտ և ուժեղ քամի

17:12, 18.07.2026

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը նախազգուշացում է տարածում հուլիսի 18-19-ին Վրաստանում սպասվող եղանակի վերաբերյալ։

«Հուլիսի 18-ի օրվա վերջից մինչև հուլիսի 19-ի օրվա առաջին կեսը Արևելյան Վրաստանում սպասվում է ժամանակ առ ժամանակ անձրև, Սամցխե-Ջավախեթիի, Մցխեթա-Մթիանեթիի, Քվեմո Քարթլիի և Կախեթիի տարածաշրջաններում՝ տեղ-տեղ ուժեղ։ Հնարավոր է ամպրոպ, կարկուտ և քամու ուժգնացում։

Սպասվող տեղումների առատությունը կարող է առաջացնել Արևելյան Վրաստանի գետերում ջրի մակարդակի զգալի բարձրացում, Մցխեթա-Մթիանեթիի և Կախեթիի փոքր գետերի վարարումներ, իսկ բլրապատ ու լեռնային գոտիներում՝ սողանքային և սելավային գործընթացների առաջացում ու ակտիվացում (վտանգի մակարդակը՝ միջին)», – ասված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տարածած տեղեկատվության մեջ։

Նմանատիպ