Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ հոկտեմբերի 12-ի երեկոյան ժամերից մինչև հոկտեմբերի 13-ի օրվա վերջ Վրաստանի շրջանների մեծ մասում սպասվում է անձրև, ամպրոպ և ուժեղ քամի

18:44, 12.10.2025

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացնում է բնակչությանը սպասվող եղանակի մասին։

«Հոկտեմբերի 12-ի երեկոյան ժամերից մինչև հոկտեմբերի 13-ի օրվա վերջը Վրաստանի շրջանների մեծ մասում սպասվում է անձրև, որոշ տեղերում՝ ուժեղ, ամպրոպներ, երբեմն հնարավոր է քամու ուժգնացում, արևելյան Վրաստանի որոշ վայրերում օրվա ընթացքում հնարավոր է կարկուտ, ծովում հնարավոր են 3-4 բալ ուժգնությամբ փոթորկային ալիքներ։

Սպասվող տեղումները կարող են հանգեցնել Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերի վրա արագ ջրհեղեղների, ինչպես նաև բլրոտ և լեռնային շրջաններում սողանքների և սելավների առաջացման և ակտիվացման (վտանգի մակարդակ՝ միջին)», – ասվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հայտարարության մեջ։

Նմանատիպ