Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ օգոստոսի 29-31-ը Վրաստանի տարածքի մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է կարկուտ և քամու ուժգնացում
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը նախազգուշացում է տարածում Վրաստանում օգոստոսի 29-31-ը սպասվող եղանակի վերաբերյալ:
Նրանց փոխանցմամբ՝ օգոստոսի 29-31-ը Վրաստանի տարածքի մեծ մասում դարձյալ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, առանձին շրջաններում՝ ուժեղ ինտենսիվության:
Հնարավոր է ամպրոպ, կարկուտ և քամու տեղ-տեղ ուժգնացում:
«Սպասվող առատ տեղումները կարող են հանգեցնել գետերում ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերի վրա՝ հեղեղումների, իսկ բլրապատ և լեռնային գոտիներում՝ սողանքային-սելավային գործընթացների սկզբնավորման ու ակտիվացման (սպառնալիքի մակարդակը՝ միջին)», – ասված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տարածած հաղորդագրության մեջ: