Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ հուլիսի 14-15-ին Վրաստանի տարածաշրջանների մեծ մասում սպասվում է տեղումնառատ եղանակ, տեղ-տեղ՝ ամպրոպ և կարկուտ

19:17, 14.07.2026

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը նախազգուշացում է տարածում հուլիսի 14-15-ին Վրաստանում սպասվող եղանակի վերաբերյալ։

Գործակալության տվյալներով՝ հուլիսի 14-ի օրվա վերջից մինչև հուլիսի 15-ի օրվա առաջին կեսը Սամեգրելո-Զեմո Սվանեթիի, Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի, Սամցխե-Ջավախեթիի, Շիդա Քարթլիի և Մցխեթա-Մթիանեթիի տարածաշրջաններում սպասվում է ժամանակ առ ժամանակ անձրև, տեղ-տեղ՝ ուժեղ։ Հնարավոր է ամպրոպ, կարկուտ և քամու ուժգնացում։

Սպասվող տեղումները գետերում կարող են ջրի մակարդակի բարձրացում առաջացնել, փոքր գետերում՝ հեղեղումներ, իսկ բլրապատ և լեռնային գոտիներում՝ սողանքային ու սելավային գործընթացների առաջացում և ակտիվացում (վտանգի մակարդակը՝ միջին)։

Նմանատիպ