Օդերևութաբանները Վրաստանում կանխատեսում են եղանակի կտրուկ վատթարացում
Վրաստանում սպասվում են առատ տեղումներ, որը հնարավոր է հանդիսանա գետերի ջրի մակարդակի ավելացման, իսկ լեռնային գոտիներում՝ սողանքի ակտիվացման պատճառ,- այս մասին տեղեկություն է տարածում Միջավայրի ազգային գործակալությունը:
Գործակալության տեղեկությամբ, այսօրվանից մինչև հուլիսի 23-ը Վրաստանում հյուսիս-արևմուտքից սպասվում է համեմատաբար զով և խոնավ օդային հոսանքների ներթափանցում, երբեմն անձրև և ամպրոպ, ինչպես նաև կանխատեսվում է կարկուտ և քամի:
«Սպասվող առատ տեղումները հնարավոր է դառնան Վրաստանի գետերի ջրի մակարդակի ավելացման պատճառ, իսկ երկրի լեռնային գոտիներում՝ սողանքի պատճառ»,- ասվում է Միջավայրի ազգային գործակալության տեղեկությունում: