Օդերևութաբանները մի քանի օրվա ընթացքում կանխատեսում են անձրև
Օդերևութաբանները մի քանի օրվա ընթացքում կանխատեսում են անձրև

Միջավայրի ազգային գործակալության տեղեկությամբ, մայիսի 4-ին Վրաստանում սպասվում է անձրև և ամպրոպ, որոշ վայրերում ուժգին, հնարավոր է նաև կարկուտ: Դրա հետ մեկտեղ, օդերևութաբանների կանխատեսմամբ, հով է լինելու, իջվածքում օդի ջերմաստիճանը գրանցվելու է +15, +20 աստիճան:

Միջավայրի ազգային գործակալությունում հայտարարում են, որ մայիսի 5-6-ին եղանակը կբարելավվի և ջերմության ֆոնին Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, Արևելյան Վրաստանում հնարավոր է կարկուտ:

Օդերևութաբանների տեղեկությամբ, Թբիլիսիում մինչև մայիսի 5-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, իսկ մայիսի 6-ին կլինի առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ին կլինի +17, +19, իսկ մայիսի 5-6-ին՝ +23, +25 աստիճան: