Օդերևութաբանները առաջիկա օրերին կանխատեսում են տաք և չոր եղանակ, առանձին հատվածներում օդի ջերմաստիճանը կհասնի 29 աստիճանի
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկատվություն է հրապարակում մարտի 14-16-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին։
Գործակալության տվյալներով՝ առաջիկա օրերին Վրաստանում կպահպանվի տաք ու չոր եղանակ։
«Թբիլիսիում սպասվում է տաք և չոր եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +24, +26 աստիճան։
Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) եղանակը կլինի տաք և չոր: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +25, +27 աստիճան տաքություն։
Արեւմտյան Վրաստանի հարթավայրային շրջաններում (Զեստափոնի, Քութայիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) սպասվում է տաք և չոր եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +27, +29 աստիճան տաքություն։
Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիաթուրա, Սաչխերե, Խուլո, Ռիկոթի լեռնանցք) սպասվում է տաք և չոր եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +24, +26 աստիճան։
Արեւմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) կդիտվի առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +19, +21 աստիճան տաքություն։
Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) սպասվում է տաք և չոր եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +25, +27 աստիճան տաքություն։
Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Ղվարելի, Ախմետա, Դեդոփլիսծղարո) սպասվում է տաք և չոր եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +24, +26 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +20, +22 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +15, +17 աստիճան», – ասված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրության մեջ։