Օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով Գուդաուրի-Կոբի հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է
Օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով Գուդաուրի-Կոբի հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտի տվյալներով՝ Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկությունն սահմանափակված է ։

«Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով (ուժեղ բուք, սահմանափակ տեսանելիություն) միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածում ժամանակավորապես սահմանափակվել է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժը։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկացմամբ՝ Ստեփանծմինդա-Լարս հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով»,- նշվում է տեղեկատվության մեջ։