Օբյեկտների կողմից առանց պարտադիր ապահովագրության աշխատելու համար սահմանվում են տուգանքեր
Հասարակական վայրերում գործող օբյեկտների կողմից երրորդ անձի նկատմամբ, առանց պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործունեության համար հաստատվում են վարչական տուգանքներ,-համապատասխան փոփոխությունները մտցվում են «վարչական իրավախախտումների օրենսգրքում»:
Փոփոխությունների համաձայն, առևտրական կենտրոնների/շուկաների սեփականատերերի կողմից, առանց երրորդ անձի կյանքի և առողջությանը հասցված վնասի քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործունեության պատճառով, սեփականատերերը կտուգանվեն 1000 լարիով:
Նախագծով, առևտրական կենտրոնների/շուկաների սեփականատերերի կողմից, առանց օբյեկտում կոմերցիոն գործունեությամբ զբաղվող անձի սեփականությանը հասցված վնասի քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրությամբ աշխատելու համար, սեփականատերերը տուգանվելու են 100 լարիով:
Բացի այդ նույն կարգավորումները սահմանվում են բենզալցակայանների և գազալցակայանների համար: Կանոնները խախտելու դեպքում տուգանքը սահմանվում է 1000 լարի:
Եթե խախտումը գրանցվում է երկրորդ անգամ, ապա օբյեկտը տուգանվելու է կրկնակի գումարով: Նշված օրինագիծը այսօր նախաձեռնվելու է բյուրոի նիստին:
Հեղինակ -
Edgar Barsegyan