Անգլիացի սնուկերի լեգենդ Ռոնի Օ Սալիվանը այս տարվա սեզոնում դարձել է երրորդ մրցաշարի հաղթող: Նա եզրափակիչում պարտության է մատնել ավստրալացի Նիլ Ռոբերտսոնին և նվաճել «Փլեյերս Չեմփիոնշիփի» (Players Championship) գլխավոր մրցանակը:
Եզրափակիչում Սալիվանը հաղթել է 10:4 հաշվով: Նա կատարել է երեք «սենչուր», իսկ վերջին բրեյքը դարձել է իր կարիերայում 1000-րդը: Ռոնին աշխարհում առաջին սնուկերիստն է, որը հասել է այդ ցուցանիշի:
Մինչ եզրափակիչը նա չոր հաշվով հաղթել է Մարկ Ալենին: Սա նրա 35 -րդ տիտղոսն է:
Հեղինակ -
Edgar Barsegyan