Նյու Յորքում, վերջին 24 ժամում, կորոնավիրուսից զոհվել է 474 մարդ
Նյու Յորքում, վերջին 24 ժամում, կորոնավիրուսից զոհվել է 474 մարդ

Նյու Յորքի նահանգում ապրիլի 2-ից հետո արձանագրվել է կորոնավիրուսից մահացության օրական ամենացածր ցուցանիշը:

Նահանգում վերջին 24 ժամում կորոնավիրուսից զոհվել է 474 մարդ:

Նյու Յորքում, որը մնում է ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման էպիկենտրոնը, արդեն երրորդ օրն է, վարակից մահվան դեպքերը 500-ով պակաս են:

Նյու Յորքում արձանագրվել է կորոնավիրուսի 251 690 դեպք, այդ թվում, մահացել է 14 828: