Նյու Յորքի Թայմս Սքվերում տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավորվել է երեք մարդ։
Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 01:20-ին։
Reuters-ը, հղում անելով Նյու Յորքի ոստիկանությանը, հաղորդում է, որ մեկ անձ ձերբակալվել է և հարցաքննվում է։
Նյու Յորքի ոստիկանությունը դեռևս չի մեկնաբանել այլ մանրամասներ։