Նյու Յորքում ընթանում է Մարկո Ռուբիոյի և Սերգեյ Լավրովի հանդիպումը
Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում, ընթանում է Մարկո Ռուբիոյի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։
ԱՄՆ պետքարտուղարի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարիմիջև բանակցությունները մեկնարկել են առանց ներածական հայտարարությունների և շարունակվում են դռնփակ ձևաչափով։
Ինչպես գրում է ռուսական մեդիան, ռուսական կողմից բանակցություններին մասնակցում են ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը, ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, Հյուսիսատլանտյան ուղղության դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Գուսարովը, Արտաքին քաղաքականության պլանավորման դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Դրոբինինը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Մարիա Զախարովան։