Նյու Յորքում այսօր պաշտոնապես բացվելու է ՄԱԿ-ի գերագույն վեհաժողովի 74-րդ նստաշրջանը
Նյու Յորքում այսօր պաշտոնապես բացվելու է ՄԱԿ-ի գերագույն վեհաժողովի 74-րդ նստաշրջանը

Նյու Յորքում այսօր պաշտոնապես բացվելու է ՄԱԿ-ի գերագույն վեհաժողովի 74-րդ նստաշրջանը: Շաբաթվա ամենամեծ ինտրիգ է համարվում ԱՄՆ-ի և Իրանի նախագահների հնարավոր հանդիպումը:

Գերագույն վեհաժողովին քննարկման գլխավոր թեմաներն են լինելու Իրանը, լարվածությունը Պարսից ծոցում, ինչպես նաև՝ Հյուսիսային Կորեայի թերակղզու միջուկային զինաթափումը և Սիրիայի հարցը:

Սեպտեմբերի 23-ից ՄԱԿ-ի գերագույն վեհաժողովին նախատեսված է կլիմայի փոփոխություններին նվիրված գագաթնաժողովը:

ԱՄՆ-ի նախագահի խոսքով ելույթը նախատեսված է սեպտեմբերի 24-ին: ՄԱԿ-ի ամբիոնից գերագույն վեհաժողովի մասնակիցներին են դիմելու Բրազիլիայի, Թուրքիայի, Ֆրանսիայի, Իրանի, Լիբանանի, Պաղեստինի, Լեհաստանի, Աֆղանստանի և Իրաքի առաջնորդները:

ՄԱԿ-ի վեհաժողովին առաջին անգամ ներկայանալու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Նրա ելույթը նախատեսված է սեպտեմբերի 25-ին:

Վրաստանի անունից այս տարի գերագույն բանավեճին կմասնակցի նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: