Նյու Յորքի, Լոս Անջելեսի և Չիկագոյի օդանավակայանները ուրբաթ օրվանից կկրճատեն չվերթները՝ այսպես կոչված փակման պատճառով
Նյու Յորքի, Լոս Անջելեսի և Չիկագոյի օդանավակայանները հայտնվել են այն ավիացիոն հանգույցների թվում, որտեղ այսպես կոչված շաթդաունի պատճառով ուրբաթ օրվանից սկսած նվազեցվելու են չվերթների քանակները։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության (FAA) տվյալներով՝ թռիչքների ուշացումները կազդեն նաև Ատլանտայի, Բոստոնի, Վաշինգտոնի, Դենվերի, Սան Դիեգոյի և Կալիֆոռնիայի այլ օդանավակայանների վրա։ Ընդհանուր առմամբ խոսքը մոտ 40 ավիացիոն հանգույցի մասին է։ Ավելի վաղ գերատեսչությունը հայտարարել էր, որ առանցքային օդանավակայաններում չվերթների քանակը կկրճատվեր 10%-ով։
FAA-ն պարզաբանել է, որ այս քայլն անհրաժեշտ է, քանի որ ավիադիսպետչերների մի մասը գտնվում է ֆիզիկական և հոգեբանական գերծանրաբեռնված վիճակում։ Վերջին մի քանի ամիսներին նրանք աշխատում են առանց աշխատավարձ ստանալու, ինչի հետևանքով ոմանք անցել են արձակուրդի կամ լքել են իրենց պաշտոնները՝ աշխատանքի անցնելով այլ ոլորտներում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում կառավարության աշխատանքը կասեցված է Դեմոկրատների և Հանրապետականների միջև մի շարք հարցերի շուրջ անհամաձայնության պատճառով։