Նյու Յորք Թայմս-Սիենա քոլեջի հարցումների համաձայն՝ Քամալա Հարիսը չորս տոկոսային կետով առաջ է Դոնալդ Թրամփից, Միչիգանում, Փենսիլվանիայում և Վիսկոնսինում
Նյու Յորք Թայմս-Սիենա քոլեջի հարցումների համաձայն՝ Քամալա Հարիսը չորս տոկոսային կետով առաջ է Դոնալդ Թրամփից, Միչիգանում, Փենսիլվանիայում և Վիսկոնսինում

New York Times-Siena College-ի հարցումների համաձայն՝ ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսը երեք առանցքային նահանգներում առաջ է անցել Դոնալդ Թրամփից։ Դրանք են՝ Միչիգանը, Փենսիլվանիան և Վիսկոնսինը։

Ինչպես գրում է «New York Times»-ը, օգոստոսի 5-ից օգոստոսի 9-ը հարցազրույց են անցկացրել նշված երեք նահանգների ընտրողների հետ։ Հարցին, թե ում օգտին կքվեարկեին, եթե նախագահական ընտրությունները կայանային այսօր, 50 տոկոսը նշել է Հարիսը, իսկ 46 տոկոսը՝ Թրամփ։

Ըստ New York Times-ի՝ հարցումները ցույց են տալիս, որ Կամալա Հարիսի ժողովրդականությունը մեծանում է յուրաքանչյուր նահանգում, մինչդեռ Դոնալդ Թրամփի հավանության վարկանիշը փոքր-ինչ բարելավվել է։ Ըստ լրատվամիջոցների՝ հարցվածների 47 տոկոսը կարծում է, որ Թրամփը փոփոխություններ կիրականացնի, որոնք «շատ վատ» կամ «որոշակի վատ» կլինեն երկրի համար։ Հարցվածների 37 տոկոսը նույնն է ասում Հարիսի մասին։