Նյու Յորք Թայմս. ԱՄՆ միջանկյալ ընտրություններից հետո Միացյալ Նահանգները և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ նոր հարվածների
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են նոր հարվածներ հասցնել Իրանին ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններից հետո,- հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաներին։
Հրապարակման համաձայն՝ վերսկսված ռազմական գործողությունները կլինեն կարճաժամկետ, բայց ինտենսիվ։
New York Times-ի աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը քննարկել է պլանի մանրամասները Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Իսրայել կատարած այցի ժամանակ։
Հրապարակման համաձայն՝ նոր հարձակումները կուղղվեն Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին, միջուկային օբյեկտներին և նրա հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի զինանոցին։
Որոշ պաշտոնյաների կարծիքով՝ հարձակումների ևս մեկ լայնածավալ շարք կարող է ոչնչացնել Իրանի տնտեսությունը և ստիպել երկրին դիվանագիտական զիջումների գնալ գրեթե ութ ամիս տևած հակամարտությունից հետո։
Նրանց կարծիքով՝ վերսկսված պատերազմն ավելի հաջող կլինի, քան ԱՄՆ-Իսրայել ինտենսիվ հարվածների առաջին փուլը, որը տևեց փետրվարից մինչև ապրիլ։