Իրակլի Կոբախիձեն հրավիրվել է Դուբայում կայանալիք Համաշխարհային կառավարությունների գագաթնաժողովին
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ահմեդ ալ-Նուայմիի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունները։
Վրաստանի կառավարության աշխատակազմի տվյալներով՝ դեսպանը Վրաստանի կառավարության ղեկավարին է հանձնել Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմեդ բին Ռաշիդ ալ-Մաքթումի պաշտոնական հրավերը՝ մասնակցելու Աբու Դաբիում կայանալիք ՄԱԿ-ի ջրային համաժողովին, ինչպես նաև Դուբայում կայանալիք Համաշխարհային կառավարությունների գագաթնաժողովին մասնակցելու հրավերը։