Նյու Մեքսիկոյում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ, այդ թվում՝ երկու երեխա
Նյու Մեքսիկո նահանգում ուժեղ ջրհեղեղի հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել։ Զոհերի թվում են երկու երեխա։
Համացանցում տարածված կադրերում երևում է, թե ինչպես է մոլեգնած հոսանքը լեռնային հանգստավայր Ռուիդոսոյում տունը ամբողջությամբ տարել։
Տեղական իշխանությունների տվյալներով՝ ընդամենը մեկ ժամվա ընթացքում Ռիո Ռուիդոսո գետի ջրի մակարդակը բարձրացել է մինչև 6 մետր, ինչը նախորդ ռեկորդից 1.5 մետրով ավելին է։
Նյու Մեքսիկոյի նահանգապետ Միշել Լուժան Գրիշեմը Ռուիդոսոյի շրջանում արտակարգ դրություն է հայտարարել և դիմել է դաշնային կառավարությանը օգնության համար։
Նշենք, որ նախորդ օրերին Նյու Մեքսիկոյին հարակից Տեխաս նահանգում ջրհեղեղը խլել է ավելի քան 100 մարդու կյանք, իսկ ավելի քան 160 քաղաքացի համարվում է անհետ կորած։