Նվազել է Վրաստան Հայաստանից և Իրանից այցելուների քանակը: Այսպիսին են ներքին գործերի նախարարության տվյալները, որոնք հրապարակել է զբոսաշրջության ազգային գործակալությունը:
Հունիս-օգոստոսի տվյալներով Վրաստան է այցելել Հայաստանի 417 019 քաղաքացի, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 22,7 հազարով պակաս է: Հայաստանից այցելուների քանակի նվազումը սկսվել է ապրիլ ամսից:
Ամառվա սեզոնին Իրանից Վրաստան է ժամանել 98 702 այցելու, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 16,7 հազարով պակաս է: Այցելուների նվազումը սկսվել է հունիս ամսից:
Այցելուների քանակը օգոստոս ամսին գրանցվել է նաև Սաուդյան Արաբիայից, որտեղից իրականացվել է 16 406 այց:
Ընդհանուր առմամբ, 2018 թվականի ամառվա սեզոնին (հունիս-օգոստոս) Վրաստան է այցելել 3 061 338 զբոսաշրջիկ, որը նախորդ տարվա հետ համեմատ 10,9 տոկոսով ավել է:
Հեղինակ -
Edgar Barsegyan