Նվազագույն է հանրային և մասնավոր սեկտորում աշխատող սահմանափակ ունակություններ ունեցող անձանց քանակական ցուցանիշը
Հանրային սեկտորում աշխատող 46 708 մարդուց 55-ը սահմանափակ ունակություններ ունեցող անձ է,- այս մասին ասվում է սահմանափակ ունակություններ ունեցող անձանց աշխատանքին աջակցող պետական ծրագրի մոնիտորինգի զեկույցում, որը ներկայացրել է ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան:
Զեկույցի համաձայն, ծայրահեղ քիչ է մասնավոր սեկտորում աշխատող սահմանափակ ունակություններ ունեցող անձանց քանակական ցուցանիշը: Մասնավորապես, աշխատանքի աջակցության պետական ծրագրի շրջանակներում, նախորդ տարում սկսել է աշխատել միայն 101 սահմանափակ ունակություններ ունեցող անձ:
Ինչպես ասում է Նինո Լոմջարիան, աշխատանքը այնպես էլ սուր խնդիր է Վրաստանում, իսկ սահմանափակ ունակություններ ունեցող անձանց համար աշխատանքի տեսանկյունից գոյություն ունեն հավելյալ խոչընդոտներ: Սահմանափակ ունակություններ ունեցող անձանց աշխատանքի աջակցության ծրագրի մոնիտորինգը պարզել է, որ այդ տեսանկյունից գոյություն ունեցող պետական հատուկ ծրագրերի աշխատանքը արդյունավետ չէ: