Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պաշտոնական այցով մեկնել է ԱՄՆ:
Նազարբաևն այցի ընթացքում պատրաստվում է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ինչպես նաև պաշտոնական և գործարար շրջանակների մի շարք ներկայացուցիչների հետ:
Բացի այդ, Ղազախստանի նախագահը մասնակցություն կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հերթական նիստին: