Նրա փոխարեն, որ դատապարտենք մարդկանց նեղելը, զզվանքը և հետապնդումը, ինչու մասին ենք խոսում, պատճառը դուռն էր, թե զարդերով տղամարդը, որ վարկածն է ձեզ դուր գալիս. Թեոնա Մանագաձե
Նրա փոխարեն, որ դատապարտենք մարդկանց նեղելը, զզվանքը և հետապնդումը, ինչու մասին ենք խոսում, պատճառը դուռն էր, թե զարդերով տղամարդը, որ վարկածն է ձեզ դուր գալիս,-այս մասին գրել է լրագրող Թեոնա Մանագաձեն, ով ներկա է գտնվել երեկ Ռուսթավելիի մետրոյում տեղի ունեցած միջադեպին, իր ֆեյսբուքյան էջում:
«Կարդում եմ լրատվությունները, մեկնաբանությունները, հոդվածները, ուղակի ափշած եմ և սիրտս ցավում է: Նրա փոխարեն, որ դատապարտենք մարդկանց նեղելը, զզվանքը և հետապնդումը, ինչու մասին ենք խոսում, պատճառը դուռն էր, թե զարդերով տղամարդը, որ վարկածն է ձեզ դուր գալիս: Սա դժբախտություն է, երբ փոքր տղա-աղջիկներին ֆիզիկապես կպչում են նրանց տարբերվող արտաքինի համար: Եթե գտնում եք, որ ձեզանից պակաս վրացի եմ շատ եք սխալվում, ես ձեզանից շատ եմ սիրում աստծուն և իմ հայրենիքը, սակայն ասեմ, որ աստծո սերը հենց մարդն է, նրան պաշտպանելը և հոգալը, այլ ոչ թե այն, որ զարդերի համար տղաներին գցեն գետին և ծեծեն»,-գրել է Թեոնա Մանագաձեն:
Թեոնա Մանագաձեն Ռուսթավելիի մետրոկայանում տեղի ունեցած միջադեպի ականատեսներից մեկն է: Նա նկարահանել է այդ միջադեպը, նրան արդեն հարցաքննել են ոստիկանությունում:
Երեկ, ուշ գիշեր Ռուսթավելի մետրոկայանում ծեծի են ենթարկել երկու տղամարդու: Միջադեպի կապակցությամբ Ներքին գործերի նախարարությունը սկսել է հետաքննություն: