Նոյեմբերի 7-ը նախորդ իշխանության ամենամեծ սխալն էր. Սալոմե Սամադաշվիլի
Նոյեմբերի 7-ը նախորդ իշխանությունների ամենամեծ սխալն էր, եղել են նաև հանցագործության նշաններ,- այս մասին հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Սալոմե Սամադաշվիլին։
«Ցանկանում ենք հիշեցնել, որ այս իրադարձություններին հաջորդեց մեր երկրի և տարածաշրջանի պատմության մեջ աննախադեպ մի փաստ, երբ Սաակաշվիլին թողեց իր պաշտոնը և նշանակեց արտահերթ ընտրություններ։ Ավելի լուրջ քաղաքական պատասխանատվություն կատարվածի համար դժվար է պատկերացնել։
Հետևաբար, այո, իսկապես սխալ էր, դա իսկապես ծանր էջ էր մեր պատմության մեջ, որին համապատասխան պատասխան տրվեց այն ժամանակվա իշխանությունը։ Ի տարբերություն հունիսի 20-ի, երբ հունիսի 20-ի բռնությունների գլխավոր հեղինակը՝ պարոն Գախարիան, մի քանի շաբաթից նշանակվեց վարչապետ»,- ասել է Սալոմե Սամադաշվիլին։