Նոյեմբերի 4-ին Արեւմտյան Վրաստանում սպասվում է անձրեւ, իսկ լեռնային շրջաններում՝ ձյուն
Նոյեմբերի 4-ին Արեւմտյան Վրաստանում սպասվում է անձրեւ, իսկ լեռնային շրջաններում՝ ձյուն

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ նոյեմբերի 4-ին Արևմտյան Վրաստանում սպասվում է անձրև, տեղ-տեղ՝ առատ։

Նրանց տվյալներով՝ բարձր լեռնային շրջաններում ձյուն է սպասվում։

«Սպասվող առատ տեղումները կարող են հանգեցնել Արևմտյան Վրաստանի գետերի (հատկապես Գուրիա-Աջարիայի տարածաշրջանի) ջրի մակարդակի զգալի աճի, փոքր գետերի վարարումների, լեռնային շրջաններում սողանքային-հեղեղային գործընթացների»,- տեղեկացնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։