Նոյեմբերի 18-19-ը հանրահավաքի ընթացքում տարբեր հեռուստաընկերությունների աշխատակիցների լրագրողական գործունեությունը ապօրինի խոչընդոտելու փաստի առթիվ Հատուկ քննչական ծառայությունը հետաքննություն է սկսել
Նոյեմբերի 18-19-ը Ճավճավաձեի և Մելիքիշվիլիի պողոտաներում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ տարբեր հեռուստաընկերությունների աշխատակիցների լրագրողական գործունեությունը ապօրինի խոչընդոտելու փաստի առթիվ Հատուկ քննչական ծառայությունը հետաքննություն է սկսել։ Այս առնչությամբ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն է տարածում։
«Այս տարվա նոյեմբերի 18-19-ը Ճավճավաձեի և Մելիքիշվիլիի պողոտաներում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Հատուկ քննչական ծառայությունը հետաքննություն է սկսել տարբեր հեռուստաընկերությունների աշխատակիցների լրագրողական գործունեությունը ապօրինի խոչընդոտելու Վրաստանի Քրեական օրենսգրքի 154 հոդվածի առաջին և երկրորդ մասերով։
Հատուկ քննչական ծառայությունն ակտիվորեն իրականացնում է բոլոր անհրաժեշտ քննչական գործողությունները»,- ասված է հաղորդագրությունում։