Վրաստանի ավտոճանապարհային վարչության տեղեկությամբ, Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի Ռիկոթի թունելում, նոյեմբերի 14-ին, պրոֆիլակտիկ աշխատանքների անցկացման նպատակով, 08:00-ից մինչև 18:00-ն արգելվելու է բոլոր տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը:
Տրանսպորտային հոսքի տեղաշարժն իրականացվելու է Ռիկոթիի թունելի մուտքի ավտոճանապարհին:
Թունելի մուտքի մոտ, երկու տարբեր վայրերում կապահովվի բուքսիրային մեխանիզմների հերթապահությունը:
Նշված ռեժիմով երթևեկությունն իրականացվելու է ոստիկանության անմիջական հսկողությամբ: