Նովոսիբիրսկում բնակելի տան պատի փլուզման հետևանքով զոհվել է երկու մարդ
Նովոսիբիրսկում բնակելի տան պատի փլուզման հետևանքով զոհվել է երկու մարդ

Նովոսիբիրսկում բնակելի տան պատի փլուզման հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ:

Ավերակների տակ մնացել են երեխաներ: Պատը փլուզվել է մեկ հարկանի տան տանիքի վերանորոգման աշխատանքների ժամանակ: Տեղում գտնվում էր 12 բանվոր:

Հետաքննությունն ընթանում է շինարարական աշխատանքների ժամանակ անվտանգության կարգի խախտման հոդվածով: Տեղում մոբիլիզացված է շտապ օգնության ծառայության հինգ մեքենա: