Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոնը խզել է պայմանագիրը Նինո Անանիաշվիլիի հետ
Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոնը խզել է պայմանագիրը Նինո Անանիաշվիլիի հետ: Այս մասին ասվում է թատրոնի հայտարարության մեջ:
Հայտարարության համաձայն, որոշմանը նախորդել են Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար, Վլադիմիր Կեխմանի բանակցությունները Նինո Անանիաշվիլիի հետ:
«Նովոսիբիրսկի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Վլադիմիր Կեխմանի և Նինո Անանիաշվիլիի բանակցությունների արդյունքում, որոշում է կայացվել կողմերի համաձայնության հիման վրա խզել մինչ այդ ստորագրված պայմանագիրը», – ասվում է թատրոնի հայտարարության մեջ:
Մի քանի օր առաջ, Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոնը տեղեկատվություն էր տարածել, Նինո Անանիաշվիլու պայմանագիրը կասեցնելու մասին: «Թատրոնի ղեկավարությունը գտնում է, որ ղեկավարի անունը հանրայնացնելը մինչ նրա ներկայացումը, թատերախմբի անդամների նկատմամբ անհարգալից վերաբերմունք է», – ասված է հայտարարության մեջ:
Վրացի պրիմա-բալերինա Նինո Անանիաշվիլին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ ղեկավարելու է Նովոսիբիրսկի թատրոնի բալետային խումբը: