Նորվեգիայի վարչապետն անհիմն է համարել Դոնալդ Թրամփի հայտարարությունը՝ Վլադիմիր Զելենսկին բռնապետ անվանելու մասին

22:07, 19.02.2025

Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն անհիմն է համարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին բռնապետ անվանելու մասին։

«Կարծում եմ, որ սա բացարձակապես չարդարացված է։ Նա նախագահ է, ով ընտրվել է մեծ մեծամասնությամբ և իր պաշտոնավարման կեսին բռնվել է լայնամասշտաբ պատերազմի արդյունքում»,- ասել է Յոնաս Գահր Սթորը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցերում գրել է, որ Վլադիմիր Զելենսկին առանց ընտրությունների բռնապետ է, և նա պետք է արագ գործի, այլապես երկիրը կվերանա։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Թրամփը ապրում է ապատեղեկատվական տարածքում։

Նմանատիպ