Նորվեգիայի վարչապետ. Նորվեգիայի դիրքորոշումը Գրենլանդիայի վերաբերյալ անսասան է, Գրենլանդիան Դանիայի թագավորության մաս է կազմում
Նորվեգիայի վարչապետ. Նորվեգիայի դիրքորոշումը Գրենլանդիայի վերաբերյալ անսասան է, Գրենլանդիան Դանիայի թագավորության մաս է կազմում

Նորվեգիայի դիրքորոշումը Գրենլանդիայի վերաբերյալ անսասան է։ Գրենլանդիան Դանիայի Թագավորության մաս է կազմում, և Նորվեգիան լիովին աջակցում է Դանիայի Թագավորությանը այս հարցում,- ասել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստորեն։

Նորվեգիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ Օսլոն նաև աջակցում է Արկտիկայում անվտանգության և կայունության ապահովման աշխատանքների պատասխանատու ամրապնդմանը։

Սթորեն հաստատել է ԱՄՆ նախագահի նամակի ստացումը։ Յոնաս Գար Ստորեն նշել է, որ Նորվեգիան Միացյալ Նահանգների կարևոր գործընկերն է Վերին Հյուսիսում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Դանիան չի կարող պաշտպանել Գրենլանդիան Ռուսաստանից և Չինաստանից, և որ աշխարհը անվտանգ չի լինի, քանի դեռ Միացյալ Նահանգները լիակատար վերահսկողություն չի ունենա Գրենլանդիայի նկատմամբ։