Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում իր քաղաքացիներին լքել Լիբանանը
Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում իր քաղաքացիներին լքել Լիբանանը։ Այս մասին հայտարարել է նախարար Էսպեն Բարտ Էյդեն։
Նախարարությունն արդեն ուղերձ է հղել Լիբանանում գտնվող նորվեգացիներին՝ լքել երկիրը, ինչպես նաև խորհուրդ տալ ձեռնպահ մնալ Իսրայել մեկնելուց։
«Ես խորապես մտահոգված եմ տարածաշրջանում իրադարձությունների զարգացմամբ։ Իսրայելի և Հըզբոլլահի միջև հակամարտության լարումը կարող է բեկումնային դառնալ հակամարտության մեջ»,- ասել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարը։
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Գոլանի բարձունքների հյուսիսում իրականացված օդային հարձակման արդյունքում, վերջին տվյալներով, զոհվել է մինչև 12 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ Մոտ 30 մարդ վիրավորվել է։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հրթիռն ընկել է ֆուտբոլի դաշտի վրա, որտեղ երեխաները խաղում էին: Իսրայելը կատարվածի համար մեղադրում է Հեզբոլլահին , ինչը Հեզբոլլահը կտրականապես հերքում է։