Նորվեգիայի արտաքին գործերի նախարարություն. Նորվեգիան անհանգստացած է վրացական իշխանությունների նոր ռեպրեսիվ գործիքներով

20:08, 03.04.2025

Նորվեգիան անհանգստացած է վրացական իշխանությունների նոր ռեպրեսիվ գործիքներով,- ասված է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է «X» սոցիալական ցանցում։

«Նորվեգիան մտահոգված է վրացական իշխանությունների նոր ռեպրեսիվ գործիքներով, ներառյալ օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը և նախաձեռնությունները, որոնք թույլ են տալիս արգելել ընդդիմադիր կուսակցությունները: Խաթարելով խոսքի ազատությունը, քայքայելով քաղաքացիական տարածքը և քաղաքական բազմակարծությունը, սա սահմանափակում է վրացական ժողովրդավարությունը», – ասվում է հայտարարության մեջ:

Նմանատիպ