Նորվեգիայի արդարադատության նախարար. Օսլոն պատրաստ է անհրաժեշտության դեպքում անհապաղ փակել Ռուսաստանի հետ սահմանը
Նորվեգիայի արդարադատության նախարար Էմիլի Էնգերը հայտարարել է, որ Օսլոն պատրաստ է անհրաժեշտության դեպքում անհապաղ փակել Ռուսաստանի հետ սահմանը։
Արդարադատության նախարարության ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանի հետ միակ ցամաքային սահմանային կետում՝ Sտուրսկուգում, ներկայումս միգրանտների ակտիվության աճ չկա։
«Մենք ուշադրությամբ հետևում ենք իրավիճակին և անհրաժեշտության դեպքում կարող է նպատակահարմար լինել անհապաղ փակել սահմանը»,- նշել է նախարարը։
Ֆինլանդիայի կառավարության որոշմամբ նոյեմբերի 18-ից Ֆինլանդիան փակում է Ռուսաստանի հետ սահմանին չորս անցակետ։ Նոյեմբերի 18-ից փակ կլինեն Վաալիմաա, Նուիյամա, Իմատրա և Նիիտալա սահմանային անցակետերը։