Նորվեգիայի ափերի մոտ կրուիզային նավից տարհանում են ուղևորներին:
Տեղական մամուլի լրատվությամբ, «Վիկինգ Սքայ» նավի շարժիչը դուրս է եկել շարքից, որի պատճառով նավը խորտակվում է: Փրկարարական գործողությանը ներգրավված են ուղղաթիռներ:
Տարածված լրատվությամբ, նավից ազդանշան ուղարկվել է ժամը 14:00-ին:
Տարածված լրատվությամբ, վթարի ենթարկված նավում 1300 ուղևոր է գտնվել: Մի քանի ուղևոր դեռևս նավի վրա է, սակայն փրկարարների խոսքերով նրանց կյանքին վտանգ չի սպառնում: