Նոր Զելանդիան հայտարարել է, որ երկիրը ԵՄ-ում ասոցացված անդամակցության վերաբերյալ որևէ քննարկում չի ունեցել
Նոր Զելանդիան որևէ քննարկում չի ունեցել Եվրամիությանը ասոցացված անդամակցության վերաբերյալ,- հայտարարել է Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարար Ուինսթոն Փիթերսի խոսնակը։
Նոր Զելանդիայում համապատասխան հայտարարությունը արվել է այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Կանադան կդառնա Եվրամիության առաջին ասոցացված անդամը։
«Նոր Զելանդիայի Եվրոպական Միությանը ասոցացված անդամակցության վերաբերյալ որևէ քննարկում չի եղել», – ասել է խոսնակը։
Ավստրալիան նույնպես հայտարարություններ է անում ԵՄ-ի հետ մերձեցման վերաբերյալ։ Ավստրալիայի առևտրի նախարար Դոն Ֆարելը նշել է, որ երկիրը կիսում է Կանադայի ջանքերը՝ ԵՄ-ի հետ ավելի խորը կապեր զարգացնելու համար։
Տեղեկատվության համար՝ Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան սեպտեմբերի 17-ին հայտարարել է, որ Ավստրալիան և Նոր Զելանդիան, ինչպես Կանադան, կարող են խորացնել իրենց հարաբերությունները ԵՄ-ի հետ։