Նոր փշալարերը էլ ավելի են բաժանում բնակչությանը. Էրիկ Հոգ
Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար, Էրիկ Հոգը Ժնևյան միջազգային բանակցությունների համանախագահների հետ միասին այցելել է Գուգուտիանթկարի: Այս մասին Էրիկ Հոգը գրել է իր թվիթերի էջում:
«Ժնևյան միջազգային բանակցությունների երկու համանախագահների հետ միասին միացել եմ եվրամիության դիտորդական առաքելությանը, որը առավոտից պարեկություն էր իրականացնում Գուգուտիանթկարիում, և հետևում էր «բորդերիզացիայի» գործընթացին: Նոր փշալարերն էլ ավելի են հեռացնում բնակչությանը: Այս հարցը մենք վաղը կքննարկենք Էրգնեթիում, միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման աշխատանքային հանդիպման շրջանակներում », – գրել է Էրիկ Հոգը:
Թվիթեր սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել նաև Ժնևի միջազգային բանակցությունների համանախագահ, Տոյվո Կլաարը:
«Շնորհակալ եմ Եվրամիության դիտորդական առաքելության թիմից և առաքելության ղեկավար, Էրիկ Հոգից, Գուգուտիանթկարիում ճանաչողական այց կազմակերպելու համար: Փշալարերը բաժանում են մարդկանց և ստեղծում բարդություններ: «Բորդերիզացիայի» ընդունումը անհնար է », – գրել է Տոյվո Կլաարը: