Նոր կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքն է գրանցվել Նիդերլանդներում
Նոր կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքն է գրանցվել Նիդերլանդներում

Նոր կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքն է գրանցվել Նիդերլանդներում: Տեղի մամուլի տեղեկությամբ, վարակվածը գտնվում է Տիլբուրգ քաղաքի հիվանդանոցում: Նա նոր է վերադարձել Հյուսիսային Իտալիայից: Երկրի առողջապահության նախարարը վարակվածի մասին լրացուցիչ տեղեկություն չի տարածում:

Աշխարհի մասշտաբով, վերջին տվյալներով, կորոնավիրուսից զոհվել է 2 810 մարդ, բուժվել՝ 33 000-ը: