Նոր կորոնավարակ Չինաստանում - Ամենը ինչ պետք է գիտենանք
Նոր կորոնավարակ Չինաստանում - Ամենը ինչ պետք է գիտենանք

Չինաստանում նոր կորոնավարակը, տարածել է սուր շնչառական սինդրոմի նման խորհրդավոր հիվանդություն: Վարակը վերջերս է հայտնվել Չինաստանի Ուչան քաղաքում և վարակման դեպքեր են գրանցվել արդեն Ասիայի երեք երկրներում:

Տագնապ

2019 թվականի դեկտեմբերի 31-ին, առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Չինաստանի իշխանություններին տեղեկացրել է, որ 11 միլիոնանոց ՈՒհան քաղաքում տարածվել է նոր վարակ:

Հիվանդներին անմիջապես մեկուսացրել են և սկսվել է թոքաբորբի ծագման ուսումնասիրումը:

ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը պարզել է, որ տարածման կենտրոնը ծովամթերքների շուկան էր, որը փակվել էր 2020 թվականի հունվարի 1-ին:

Նոր Կորոնավարակ

Հունվարի 9-ին, առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել էր, որ Ուհան քաղաքում համաճարակի պատճառը կորոնավարակի մինչ այժմ անհայտ տեսակն էր: Սա վարակների լայն ընտանիք է, որում մտնում է ինչպես սովորական մրսածությունը, այնպես էլ սուր շնչառական հիվանդությունները:

Ըստ պաշտոնական տվյալների, այն ժամանակ վարակված էր 59 մարդ, որոնցից յոթը առանձնապես ծանր վիճակում էին:

Առաջին զոհը

Չինաստանի առողջապահության նախարարության տվյալներով, առաջին վարակվածը մահացել է հունվարի 11-ին:

Տարածում Չինաստանից դուրս

Հունվարի 13-ին վարակը հատեց Չինաստանի սահմանները: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, այն առաջին անգամ հայտնվեց Թայլանդում: Վարակվածը չինացի կին էր, ով Թաիլանդ էր ժամանել Ուհան քաղաքից:

Հունվարի 15-ին Չինաստանի առողջապահության հանձնաժողովը հայտնել էր, որ վարակը մարդուց մարդու չի փոխանցվում, սակայն միևնույն ժամանակ ոչինչ չեն բացառել:

Հաջորդ օրը վարակվելու դեպք է գրանցվել Ճապոնիայում: Հիվանդը հունվարի սկզբից Ճապոնիա էր ժամանել ՈՒհան քաղաքից:

Վերահսկում ԱՄՆ-ում

Հունվարի 17-ին ՈՒհանում մահացել է երկրորդ վարակվածը, 69-ամյա մի տղամարդ:

Նույն օրը, ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հայտարարել է, որ սկսում է ՈՒհան քաղաքից ժամանած մարդկանց ստուգումը երեք օդանավակայաններում ՝ Լոս Անջելեսում, Նյու Յորքում և Սան Ֆրանցիսկոյում:

Մարդուց մարդ վարակի անցնելը հաստատվեց

Հունվարի 20-ին, Չինաստանը հաստատեց երրորդ վարակվածի մահը և հարյուրից ավելի նոր վարակվածների դեպքը: Վարակի տարածման վտանգը առաջացնում է նաև Չինական նոր տարին, որը սկսվում է հունվարի 25-ից և այդ ժամանակ հարյուր միլիոնավոր չինացիներ ակտիվորեն տեղաշարժվում են երկրի տարածքով:

Ներկայումս, ՈՒհանից բացի, վարակվելու դեպք է գրանցվել նաև՝ Պեկինում, Շանհայում և Շենժենում: Պաշտոնապես հաստատվել է վարակվելու ավելի քան 200 դեպք: Վարակը գրանցվել է նաև Հարավային Կորեայում, որտեղ վարակվածը մի չինացի տղամարդ էր, ով ժամանել էր կրկին ՈՒհան քաղաքից:

Չինաստանի նախագահ Սի Ձինպինի հայտարարությամբ, տեղի է ունենալու վարակի խիստ կոնսերվացում:

Ինչ է կորոնավարակը, ինչպիսին են նրա ախտանիշները

Կորոնավարակը այն վարակների խումբն է, որոնք առաջացնում են շնչառական ինֆեկցիաներ, սկսած ընդհանուր մրսածությունից ավարտված սուր շնչառական հիվանդություններով: Չինաստանում հայտնաբերված վարակը կորոնավարակների խմբում յոթերորդն է:

Սուր շնչառական համախտանիշի առաջին դեպքը հայտնվել է Չինաստանի հարավում 2002 թվականին, այնուհետև տարածվել ավելի քան 20 երկրներում, որից մահացել է մոտ 800 մարդւ: Չինաստանի իշխանությունները սկզբում փորձել են թաքցնել համաճարակը, սակայն  բժիշկները այնուամենայնիվ խոսել են դրա մասին:

Ըստ չինացի գիտնականների, ներկայիս վիրուսը տարբեր է: Նոր կորոնավիրուսի նախնական ախտանիշներն են `տապը, հազը, կրծքավանդակի խստությունը և շնչառության թուլությունը: Որոշ հիվանդների սկանները ցույց են տվել թոքերի մեջ հեղուկ, ինչը բնորոշ է վիրուսային թոքաբորբով:

Պատրաստված է Agence France-Presse-ի համաձայն: