Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցում երեխաների նկատմամբ վատ վերաբերմունքի գործով որպես վկա հարցաքննված անձին սպառնալու համար մեղադրանք է առաջադրվել Չ.Գ.-ին
Վրաստանի դատախազությունը Նինոծմինդայի մանկատան երեխաների նկատմամբ իրականացված ոչ պատշաճ վերաբերմունքի փաստով իրականացված քրեական գործում վկայի տեսքով հարցաքննված Գ.Չ.-ի նկատմամբ իրականացված սպառնալիքի փաստով մեղադրանք է առաջադրել Չ.Գ.-ին:
Այս մասին ասվում է քննչական գերատեսչության տեղեկատվության մեջ:
Ըստ դատախազության, Գ.Չ.-ն հայտնի է որպես տուժող և առաջարկել են նրան ու իր ընտանիքին տեղափոխել ապաստան:
«Ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են Չ.Գ.-ին ձերբակալել են 2021 թվականի հունիսի 11-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 151-րդ հոդվածի առաջին մասով:
Քննությունը սկսելու համար հիմք է հանդիսացել Գ.Չ-ի փաստաբանի հայտարարությունը, ըստ որի՝ Նինոծմինդայի տուն-ինտերնատի հետ կապված քրեական գործով որպես վկա հարցաքննված անձին` Գ.Չ-ին սպառնում էր սպանել հարազատ քեռին՝ Չ.Գ.-ն: Հայտարարությունն արվելուն պես, ներքին գործերի նախարարությունում անմիջապես հետաքննություն սկսվեց Վրաստանի քրեական օրենսգրքի 151-րդ հոդվածի առաջին մասով, որի ընթացքում հարցաքննվել է Գ.Չ.-ն: Հարցաքննվել է նաև Գ.Չ-ի կինը:
Հետաքննության շահերից ելնելով՝ դատախազությունը մինչ այժմ զերծ էր մնում քննչական և դատավարական գործողությունների վերաբերյալ մեկնաբանություններից: Բացի այդ, փաստաբանն ու տուժող Գ.Չ.-ն պահանջում էին, որ քննությունն անցկացվի գաղտնի կերպով, քանի որ վկային սպառնում էր ընտանիքի անդամը և վտանգն իրական էր: Չնայած տուժողի ցանկությանը՝ որոշակի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ հրապարակեցին այս փաստը, ինչը, մեր կարծիքով, վնասում է զոհի շահերը և խոչընդոտում հետաքննության արդյունավետ ընթացքը:
Մեղադրող կողմը օրենքով սահմանված ժամկետում կդիմի դատարան՝ Չ.Գ.-ի նկատմամբ ազատազրկման դատավճիռ հայցելու համար:
Քրեական գործը քննվում է », – ասված է հայտարարության մեջ: